«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո։
Այս մասին ինքը Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը», - գրել է նա։
Չուգասզյանը հացադուլի մեջ էր ապրիլի 24-ից Ծիծեռնակաբերդում ձերբակալվելուց ի վեր։ Ազատվելուց հետո նա չէր դադարեցրել հացադուլը՝ պահանջելով ազատ արձակել «Սասնա ծռերին»։