26 մայիսի 2018 - 10:47 AMT
Արմեն Սարգսյանը մասնավոր հանդիպում է ունեցել Բիձինա Իվանիշվիլիի հետ

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր հանդիպում է ունեցել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Այդ մասին ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Արմեն Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին երկար տարիների ընկերներ են և ունեն ջերմ, բարեկամական հարաբերություններ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։

ՀՀ նախագահը մասնակցում է Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին: