Դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանին:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ, Մանվել Աթոյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց, հայտնում է Aysor.am-ը։
Մայիսի 31-ին դատարանի որոշմամբ ազատ է արձակել նաև «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանը։Դատարանը փոխել է նրա խափանման միջոցը՝ ստորագրություն վերցնելով երկրից չհեռանալու մասին:
2016-ի հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։