Հայաստանի հյուսիսում՝ Սպիտակի մերձակայքում, 17:07-ին 4,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել ԱԻՆ-ից, երկրաշարժը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 44.280 աշխարհագրական կոորդինատներով (Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք):
Օջախը եղել է 10 կմ խորությամբ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:
Տեղացիների խոսքով, երկրաշարժը կարճատև, սակայն զգալի է եղել։