8 հունիսի 2018 - 14:42 AMT
«Սասնա ծռերից» Արամ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է

Դատարանը բավարարել է «Սասնա ծռեր» զինված խմբի գործով անցնող Արամ Հակոբյանի փաստաբանների միջնորդությունը և նրա խափանման միջոց կալանքը փոխարինել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Դատարանը նաև նշանակել է գրավ՝ 500.000 դրամի չափով, հայտնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Հայկ Կոնջորյանը երաշխավորագիր կներկայացնեն Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար:

Ավելի վաղ ազատ են արձակվել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Հովհաննես Վարդանյանը, Տիգրան Սարգսյանի և Արեգ Կյուրեղյանին ՝ նրանց խափանման միջոց կալանքը փոխարինելու միջնորդությամբ:

2016-ի հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։