8 հունիսի 2018 - 16:34 AMT
Վարչապետի որոշմամբ մի շարք փոխնախարարներ են նշանակվել

Հունիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով մի շարք փոխնախարարներ են նշանակվել:

Տիգրան Արզումանյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ:

Արտակ Ասատրյանը, Սուրեն Քրմոյանը և Վիգեն Քոչարյանը նշանակվել են արդարադատության նախարարի տեղակալներ։

Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ։

Սերգեյ Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Որոշումները հրապարակվել են կառավարության կայքում: