18 ապրիլի 2008 - 16:31 AMT
Լսումներ ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովում. Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները լուրջ վնաս հասցրեցին երկրի հեղինակությանը
ԵԱՀԿ զեկույցում ասվում է, որ Հայաստանում 2008թ. փետրվարի 19-ին կայացած ընտրություններն անցել են հիմնականում միջազգային չափանիշներին համաձայն, հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսին կից Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության երկկուսակցական հանձնաժողովի (Հելսինկիի հանձնաժողով) նախագահ Էլսի Հասթինգսը ապրիլի 17-ին հանձնաժողովում կայացած «Հայաստանն ընտրություններից հետո» լսումներում: Սակայն, նրա խոսքերով, Հայաստանի բնակչության մեծ մասը բողոքի ցույցեր սկսեց ընտրությունների լուրջ խախտումների դեմ: Հանրահավաքները հանգեցրին ցույցի մասնակիցների բախումներին իրավապահ մարմինների հետ, որոնք հանգեցրին մարդկային զոհերի: Բոլոր այդ իրադարձությունները, ըստ Հասթինգսի, լրջորեն վնասեցին երկրի իմիջին: Իր հերթին, ելույթ ունենալով լսումների ժամանակ, նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ նախագահական ընտրություններն Հայաստանում անցել են ըստ ԵԱՀԿ չափանիշների եւ հավելել է, որ հանրապետության ղեկավարությունը պատրաստ է քաղաքական երկխոսություն սկսել ընդդիմադիր ուժերի հետ: Միեւնույն ժամանակ Վ.Սարգսյանն ընդգծել է, որ Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների բոլոր մեղավորները պատասխան կտան օրենքի առջեւ:

Մինչդեռ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամլո քարտուղար Արամ Գրիգորյանը, որը նույնպես մասնակցել է լսումներին, հայտարարել էթե հանրապետության ընդդիմադիր ուժերը չեն ճանաչում Ս.Սարգսյանին որպես Հայաստանի նախագահ, քանի որ փետրվարի 19-ի ընտրություններն անցել են լուրջ խախտումներով: Իր ելույթում Ա.Գրիգորյանը պահանջել է Հայաստանի իշխանություններից ազատ արձակել ընդդիմադիր առաջնորդներին: