ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, որը ղեկավարում է ԲՀԿ-ական Լևոն Վահրադյանը, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու նախագիծ է ներկայացրել: Այն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Որպես հիմնավորում ներկայացվում է այն, որ անհրաժեշտ է ապահովել ՀՀ հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար»:
Նախագծով տարկետման իրավունք է նախատեսվում նաև ևս երկու ՀՀ քաղաքացու՝Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանի և Դավիթ Վարդանի Մադոյանի համար: