21 ապրիլի 2008 - 14:34 AMT
Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել հայ եւ հույն եկեղեցականների միջեւ
Երուսաղեմում Ծաղկազարդի տոնի կապակցությամբ Տիրոջ գերեզմանի եկեղեցու մոտ ընթացող արարողության ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել Հայ Առաքելական եւ Հունական ուղղափառ եկեղեցիների սպասավորների միջեւ: Ըստ ականատեսների, հույն եկեղեցականը ներկա է եղել Հայ Առաքելական եկեղեցու արարողությանը` դրա իրավունքը չունենալով, որի պատճառով էլ նրան ստիպել են հեռանալ: Պատահարի վայր են ժամանել իսրայելցի ոստիկանները, որոնք փորձել են վերադարձնել հույն եկեղեցականին արարողության անցկացման վայր, ինչն ավելի է վատթարացրել իրավիճակը: Արդյունքում ձերբակալվել են երկու հայեր, ինչն էլ հանգեցրել է բողոքի ցույցի հայերի կողմից ոստիկանական տեղամասի մոտ, որը տեւել է այնքան, մինչեւ որ ձերբակալվածներն ազատ են արձակվել: