9 հուլիսի 2003 - 20:01 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՉԼՈՒԾՎԱԾ ԼԻՆԵԼԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԸ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուն հայտարարել է, որ «շարունակվող Լեռնային Ղարաբաղի հայկական օկուպացիան սպառնում է խաղաղությանը եւ կայունությանը Կովկասում»: Այդ մասին Աքսուն հայտարարել է Բաքու մեկնելուց առաջ: Թուրք նախարարի խոսքերով, միայն խաղաղ բանակցությունները կարող են ապահովել ղարաբաղյան խնդրի վերջնական եւ արդար լուծումը: Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ասել է Աքսուն, Թուրքիան ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման համար: «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, Բաքու իր այցի ընթացքում Աքսուն մտադիր է քննարկել կազմակերպված հանցագործության եւ անօրինական ներգաղթի հետ կապված հարցեր: