22 ապրիլի 2008 - 14:18 AMT
ԱՄՆ նախագահի թեկնածուն սպառնում է ջնջել Իրանը աշխարհի երեսից
Միջուկային զենքի կիրառմամբ Իսրայելի վրա իրանական հարձակման դեպքում, ԱՄՆ-ն ի պատասխան ամբողջովին կոչնչացնի Իրանը: Այդ մասին հայտարարել է նախագահի թեկնածու, սենատոր-դեմոկրատ Հիլարի Քլինթոնը ABC-ի «Բարի լույս, Ամերիկա» ծրագրում:
«Ես ցանկանում եմ, որպեսզի իրանցիները իմանային, որ, եթե ես դառնամ նախագահ, մենք հարված կհասցնենք Իրանին: Հետագա 10 տարիների ընթացքում, եթե իրանցիները հիմարություն անեն եւ հարվածեն Իսրայելին, մենք ի վիճակի կլինենք նրանց ամբողջությամբ ոչնչացնել»,- ասել է Քլինթոնը:
Նախկին առաջին տիկին եւ ԱՄՆ նախագահի թեկնածու Քլինթոնը նման հայտարարությամբ է հանդես եկել` պատասխանելով հաղորդավարի այն հարցին` ինչ կանի նա, եթե Իրանը հարվածի Իսրայելին միջուկային զենքի կիրառմամբ:
Վերջին անգամ Իրանն ու Իսրայելը սպառնալիքներով են փոխանակվել ապրիլի սկզբում: Այսպես, ապրիլի 7-ին Իսրայելի քաղաքացիական ենթակառուցվածքի նախարար Բինյամին Բեն-Էլիէզերը սպառնացել է Իրանին, հայտարարելով, որ եթե Իսլամական հանրապետությունը հարձակվի, «Իսրայելի պատասխանը կլինի կտրուկ եւ կկոտրի իրանական ժողովրդին»: Ապրիլի 15-ին Իրանի զինված ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ Մոհամադ-Րեզա Աշտիանին հայտարարել է, որ Իրանը կոչնչացնի Իսրայելը, եթե վերջինս համարձակվի հարձակվել Իսլամական հանրապետության վրա: