22 ապրիլի 2008 - 17:34 AMT
Գերմանիան առաջարկում է Հայաստանին, Ադբեջանին, Վրաստանին, Ուկրաինային եւ Մոլդովային ԵՄ-ին անդամակցելու այլընտրանք
Գերմանիան Ուկրաինային, Մոլդովային, Ադրբեջանին, Վրաստանին եւ Հայաստանին առաջարկում է արտոնյալ հարաբերություններ ԵՄ-ի հետ, այնպես ինչպես առաջարկվում է Թուրքիային Եվրամիության հետ հարաբերությունների դեպքում: Այսպես, Բավարիայի քրիստոնյա-սոցիալական միության փոխնախագահ եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Ինգո Ֆրիդրիխը հանդես է եկել Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների համար երրորդ ճանապարհի աջակցությամբ: Նա հայտարարել է, որ միջերկրածովյան միության նմանությամբ կարող է ստեղծվել արեւելաեվրոպական միություն:
Նրա խոսքերով, նման միությունում կարող են ընդգրկվել Ուկրաինան, Մոլդովան եւ Հարավային Կովկասի երկրները: ԵՄ-ն տվյալ պահին սպառել է իր հնարավորությունները ընդարձակման հարցում, սակայն անարդար կլիներ եվրոպական երկրներին թողնել առանց հեռանկարի, գտնում է Ֆրիդրիխը: Քաղաքական գործչի համոզմունքով, արեւելաեվրոպական միությունը կարող էր դառնալ ժամանակավոր որոշում այն երկրների համար, որոնք աստիճանաբար կմոտենան ԵՄ-ին:
Բացի այդ, Եվրամիության արեւելյան հարեւանների նկատմամբ, որոնք ընդգրկված են Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրում, որը չի նախատեսում ընդգրկում այդ կազմակերպության շարքերը, զեկույցի հեղինակները գերմանացի Էլմար Բրոկի գլխավորությամբ նախատեսել են հարաբերությունների միջանկյալ ձեւ` «Եվրոպական հանրություն» պայմանական անվան ներքո: Նրա խոսքերով, այդ «բանաձեւի» մեջ կարող են լինել Ուկրաինան, Մոլդովան եւ Հարավային Կովկասի երկրները, ովքեր ԵՄ անդամ դառնալու հույս ունեն:
Նշենք, որ միջերկրածովյան միություն ստեղծելու մտադրության մասին հայտարարվել է մարտին: Բացի ԵՄ երկրներից դրա կազմում կընդգրվեն Թուրքիան, Լիվիան, Լիբանանը եւ Իսրայելը: Ծրագրվում է պարբերաբար կոնֆերանսներ անկացնել էներգետիկայի, միգրացիայի, ահաբեկչության եւ առեւտրի թեմաներով: Այդ միության ստեղծման մասին պաշտոնապես ծրագրվում է հայտարարել հուլիսին: Դրա ստեղծման նախաձեռնությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, հաղորդում է 1news.az-ը: