27 հունիսի 2018 - 17:37 AMT
ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Բեռլին

Հունիսի 28-29-ը Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հրավերով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Բեռլին։

Այցելության ընթացքում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները ԳԴՀ ԱԳ նախարար Հայկո Մաասի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի և Գերմանական խորհրդարանական ընկերակցությունում Գերմանա-հայկական ֆորումի նախագահության անդամների, ԳԴՀ ներքին գործերի նախարարության պետքարտուղար Հելմուտ Թայխմանի հետ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։