Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգել ևս 6 ամսով:
Կողմերը նման որոշում են կայացրել Ռուսաստանի, Ուկրաինայի, ինչպես նաև Մինսկի համաձայնագրերի մասին կարճ քննարկումից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին ԵՄ կառույցներում իր աղբյուրի վրա հղումով:
Ռուսաստանն արձագանքել է ԵՄ այդ որոշմանը: Սենատոր Կոնստանտին Կոսաչովն ասել է, որ Եվրամիությունում չկա միասնական կարծիք հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ:
ՌԴ և Եվրոպայի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում իրավիճակի և Ղրիմի հարցով: Մոսկվան հայտարարում է, որ հակամարտության կողմ չէ Ուկրաինայում և ոչ էլ Մինսկի համաձայնագրերի սուբյեկտ: Սակայն Եվրամիությունն ու ԱՄՆ-ն այնուամենայնիվ հակառուսական պատժամիջոցներ սահմանեցին, իսկ Մոսկվան գնաց պատասխան քայլերի: