3 հուլիսի 2018 - 17:14 AMT
Ամերիաբանկը կզիջի ֆիզանձանց վարկերի տույժերն ու տուգանքները

Ամերիաբանկը, հետևելով ՀՀ կառավարության առաջարկին, որոշում է կայացրել զիջել ֆիզիկական անձ հաճախորդների 2018թ.-ի մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված բոլոր վարկերի տույժերը և տուգանքները, եթե հաճախորդներն այդ վարկերի գծով մայր գումարներն ու հաշվեգրված տոկոսագումարը մարելու լուծումներ քննարկելու վերաբերյալ դիմեն բանկին մինչև 2018-ի տարեվերջ:

Ի լրումն վերոնշյալի՝ Բանկը որոշում է կայացրել ֆիզիկական անձ հաճախորդների չապահովված մինչև 5.000 000 դրամ պայմանագրային գումարով՝ 2018-ի մայիսի 31-ի դրությամբ դուրս գրված վարկերի գծով տույժերն ու տուգանքներն ամբողջությամբ զիջել, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: