Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Վանաձոր քաղաքի բնակիչ Ս.Ս-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել մեծ քանակությամբ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, դետանատորի ճոպաններ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ զինամթերք): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Մեկ այլ դեպքով, Կոտայքի մարզի բնակիչ Վ.Հ-ն Երևան-Սևան մայրուղու հարակից ձորակից հայտնաբերված մեծ քանակությամբ զինամթերքը կամովին հանձնել է ռազմական ոստիկանություն: Հայտնաբերված զինամթերքների վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
«Ռազմական ոստիկանությունը հորդորում է կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը», - գրում է Հովհաննիսյանը:
Ծանուցում. Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: