7 հուլիսի 2018 - 10:45 AMT
ՀՀ նախագահ. Բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են ՀՀ և ՄԹ միջև երկխոսության ընդլայնմանը

Բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են ՀՀ և Միացյալ Թագավորության միջև երկխոսության ընդլայնմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդունելով Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության մշտական քարտուղար և դիվանագիտական ծառայության ղեկավար Սայմոն Մըքդոնալդին:

Բրիտանացի բարձրաստիճան դիվանագետը գովեստով է արտահայտվել վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, դրանց խաղաղ, Սահմանադրության շրջանակում հանգուցալուծման և այդ գործում Հանրապետության նախագահի դերի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ կան գործակցության մեծ ներուժ և բազմաթիվ ուղղություններ, որտեղ հնարավոր է առավել շոշափելի արդյունքների հասնել, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: