7 հուլիսի 2018 - 11:41 AMT
Էլեկտրական հեծանիվների լիցքավորման արևային կայաններ՝ Կովկասյան ապաստարանում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքում, էլեկտրական հեծանիվների լիցքավորմանարևային կայաններ են ստեղծվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) երկրորդ անտառակայանի և Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի տարածքում: «Արևորդի» հասարակական կազմակերպության «Կանաչ շարժունակություն» նախագծով կառուցված հեծանվակայանները զինված են արևային վահանակներով և մարտկոցներով:

Արդյունքում, հեծանիվները լիցքավորվելու են բացառապես արևային էներգիայով՝ կանխելով մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումը։ Ծրագրի կարևոր մյուս նպատակը էկո տուրիզմի զարգացումն է։ Կանաչ միջոցառումների շարքում, գործարկվել է նաև արևային ջրատաքացուցիչ համակարգ՝ Արարատի մարզի Շաղափ գյուղում գտնվող «Հօլանի» բնամթերքի մշակման արտադրամասում: Բնապահպանական բաղադրիչով ջրատաքացուցիչըթույլ կտա արտադրամասն ապահովել մշտական տաք ջրով՝ առանց արտանետումների տաքացնելով մինչև 300 լիտր ջուր: «Հօլանի»-ն սոցիալականնպատակ հետապնդող ձեռներեցություն է։ Հասույթը ներդրվում է Ուրցաձոր համայնքային փնջի տնտեսական և սոցիալական զարգացման գործում՝ նպաստելով աղքատության կրճատմանը։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) աշխատանքների արդյունավետության բարձրացման նպաստելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական աջակցությամբ ձեռք է բերվել հրդեհաշիջման աշխատանքներին հարմարեցված և տեխնիկական անհրաժեշտ միջոցներով կահավորված՝ լիաքարշակ 2 մեքենա:

Դրանցում կան նաև անտառապահների համար նախատեսված աշխատանքային գործիքներ՝ դաշտային աշխատանքները կազմակերպելու համար։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին նվիրաբերված մեքենաներն օգտագործվելու են արագ արձագանքման նպատակով՝ անտառային հրդեհների դեպքում։

Մեքենաների ձեռքբերմանն աջակցել են նաև Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների կոմիտեն (IUCN NL) և բրիտանականՀամաշխարհային հողային միավորում (WLT) կազմակերպությունը։ «Եթե յուրաքանչյուրն սկսի ավելի խորն ընկալել, թե որքան կարևոր էբնապահպանությունը, լրջորեն կնպաստի իր և սերունդների առողջ ապրելակերպին: Կանաչ տեխնոլոգիաներն անչափ կարևոր են և ոչ այն պատճառով, որ դրանք նորաձև են համարվում: Ամբողջ աշխարհում, մարդկությունն արդեն իսկ սկսել է նախընտրել կանաչ մտածողությամբ կենցաղավարությունը, քանի որ գիտակցում է հակառակ տրամաբանության վնասները: Մենք ևս այդ մտածողության կրողներն ենք և ավելի քան 10-ը տարի, մեր գործընկեր կազմակերպության հետ, ձգտում ենք հնարավորինս առաջնորդվել այդ սկզբունքով: Ուրախ եմ արձանագրել, որ իրականացվող ծրագրերը կարևոր դեր են ունենալու մաքուր միջավայրի ստեղծման, ինչպես նաև համայնքի ու էկոտուրիզմի զարգացման գործում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Հեծանվակայանում հնարավոր է վարձակալել էլեկտրական հեծանիվ կամ լիցքավորել դրանք։

«Կանաչ շարժունակություն» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ՝«Արևորդի» հասարակական կազմակերպության կողմից։ Նախագծի նպատակը ջերմոցային գազերի արտանետումները բացառող այլընտրանքային փոխադրամիջոցի՝ էլեկտրական հեծանիվների կիրառման տարածումն է: