10 հուլիսի 2018 - 17:14 AMT
ՀՀ-ն երկրորդ կին քաղաքապետն ունի. Հրազդանը կղեկավարի Լիլիթ Ստեփանյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Լիլիթ Ստեփանյանը: Համապատասխան որոշումը տեղադրված է Հայաստանի հանարպետության էլեկտրոնային կառավարման E-gov.am հարթակում:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լիլիթ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար», - մասնավորապես նշվում է որոշման մեջ:

Ավելի վաղ, Էջմիածին քաղաքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել Դիանա Գասպարյանը: