10 հուլիսի 2018 - 19:56 AMT
Պաշտոնական․ Ռոնալդուն տեղափոխվում է «Յուվենտուս»

Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվում է Թուրինի «Յուվենտուս»։

Տեղեկությունը հաստատել է մադրիդյան ակումբը թվիթերյան իր հաշվում։

Ռոնալդուն 5 «Ոսկե գնդակ» ունի, «Ռեալի» կազմում 450 գնդակ է խփել 438 հանդիպում անցկացնելով։ «Արքայական» ակումբի հետ նա 2-ական անգամ նվաճել է երկրի չեմպիոնի տիտղոսը, գավաթն ու սուպերգավաթը, 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում։