Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ համաներում իրականացնելու մասին նախագծով համաներում կտարածվի նաև տուգանքները վճարած վարորդների վրա: Հարցը քննարկվել է ԱԺ նիստում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհանիսյանի խոսքով, տուգանքները վճարած վարորդները համաներման արդյունքում այլևս չեն համարվի խախտում կատարած:
«Այսինքն այն ռեժիմը, ով մեկ տարվա ընթացքում խախտում է անում, և այդ կրկնակիությունը բարդացնող հանգամանքների է բերում, այս ակտով դա թուլացնում ենք», - ասել է Արթուր Հովհանիսյանը՝ ընդգծելով, որ չեն ընդունվել ԱԺ ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունների մի շարք առաջարկներ, որոնք վերաբերել են բարեխիղճ վարորդների վճարած գումարները վերադարձնելու, համաներումը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար նախատեսելու մասին:
Նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 68 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ համաներում կիրականացվի. վարչական ակտերով նախատեսված 13,3 մլրդ դրամի տուգանք կներվի մոտ 150.000 վարորդի:
Համաներումը չի կիրառվելու երթևեկության կանոնների բացառությամբ բոլոր տեսակի խախտումների դիմաց սահմանված տուգանքների վրա, լինելու են իրավախախտումներ, որոնց համար սահմանված տուգանքները չեն ներվելու:
Ընթերցեք նաև՝ «Վարորդների որ տուգանքները չեն ներվի»: