ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանն, իր ծառայությունը կանցկացնի Արցախում:
Հուլիսի 16-ին Կենտրոնական զինվորական հավաքակայանում, օրենքով սահմանված կարգով, նախարարի որդին մասնակցել է վիճակահանությանը, որի արդյունքում նա ծառայությունը կանցկացնի Արցախում: Տեղեկությունը հաստատել են պաշտպանության նախարարությունից, հայտնում է Panorama.am-ը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն էլ իր դիմումի համաձայն արդեն ծառայում է Արցախում: