30 ապրիլի 2008 - 17:07 AMT
Պիտեր Սեմնեբին չի պատրաստվում այցելել Լեռնային Ղարաբաղի մայիսի կեսերին
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին չի պատրաստվում մայիսի կեսերին այցելել Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Սեմնեբիի գրասենյակում: «Մենք գիտենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները նման տեղեկատվություն են տարածել, սակայն այն իրականությանը չի համապատասխանում»,- նշել է Սեմնեբիի գրասենյակի աշխատակիցը:

Ապրիլի 30-ին ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին, տեղեկատվություն է տարածել, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ծրագրում է մայիսի կեսերին այցելել Լեռնային Ղարաբաղ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նիզամի Բախմանովի հետ: