28 հուլիսի 2018 - 15:57 AMT
Կոբզոնը կոմայի մեջ չէ. Երգչի քույրը հերքել է լուրերը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը կոմայի մեջ չէ: Երգչի քույրը, Հելենա Կանդելը, հերքել է լուրերը:Ըստ Կանդելի, Կոբզոնը նստած սուրճ է խմում կնոջ և բուժքրոջ հետ:

Արտիստի կոմայի մեջ ընկնելու մասին հուլիսի 28-ին հայտնել էր Ren TV հեռուստաալիքը:

Հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ թոքերի արհեստական օդափոխման համակարգ է միացվել: Նա տեղափոխվել էր մոսկովյան հիվանդանոցներից մեկի նյարդավիրաբուժական բաժանմունքի վերակենդանացման բաժին: Նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր:

Լուրջ առողջական խնդիրներ Կոբզոնի մոտ ի հայտ եկան 2001-ին: 2004-ին երգչի մոտ օնկոլոգիական հիվանդություն հայտնաբերվեց, որից հետո նա մի քանի անգամ վիրահատվել է: