28 հուլիսի 2018 - 16:42 AMT
ՌԴ ԱԳՆ. Խաչատուրովին ՀԱՊԿ ԳՔ պաշտոնից հետ կանչելու որոշումը պիտի կայացնի Երևանը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Հայաստանը պետք է պաշտոնապես նախաձեռնի իր քաղաքացի Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու գործընթացը։

Նշվում է, որ հուլիսի 27-ին ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցի ընթացքում նույնպես քննարկվել է այս հարցը։

Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը դիմել է ՀԱՊԿ գործընկեր պետություններին՝ առաջարկելով սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։