30 հուլիսի 2018 - 10:19 AMT
Հայկ Մարությանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում: Այս մասին հայտնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։

Ավելի վաղ, կուսակցությունը քաղաքապետի թեկնածուի հարցը քննարկելու համար նիստ էր գումարել, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կուսակցությունն ուներ Երևանի քաղաքապետի 4 հավանական թեկնածու՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը:

Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական էր տվել։