2018 թվականի հունվար-հունիս ամիսներին 2017 թվականին հունվար-հունիսի նկատմամբ Հայաստանի արտահանումն աճել է 20,8%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա վեց ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումն աճել է 33,9%-ով:
Հունվար-հունիսին աճել է նաև առևտրի շրջանառությունը 9%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝3,7%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 5,5%-ով, ևշինարարության ծավալը՝ 13,5%-ով: