2 օգոստոսի 2018 - 15:43 AMT
Մեքենաների առևտուրն աճել է 26,4%-ով

2018 թվականի հունվար-հունիս ամիսներին 2017 թվականի հունվար-հունիսի համեմատ ավտոմեքենաների առևտուրն աճել է 26,4%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հինգ ամսում ոլորտում մեքենայի առևտրի ծավալները կազմել են 56,6 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում մեծածախ առևտրի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17,8%-ով, իսկմանրածախ առևտրինը` 0,5%-ով: