
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չհաջողված և ոչ համոզիչ է համարում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցը։ Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Մեղմ ասած, չհաջողված հարցազրույց։ Էլ չասեմ, որ դատարանի վաղվա նիստից առաջ՝ նաև անպատեհ։ 0038-ի մասով՝ ոչ համոզիչ։ Անձեռնմխելիության իրավունքի խախտման բացատրություններն էլ՝ տապալված »,-գրել է նա։
Իսկ Wikileaks -ի արտահոսքի հիման վրա Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքն էլ, որպես փաստ ներկայացնելն Աշոտյանը զավեշտ է համարում։
«Չէ, սա վակխանալիա չէ։ Սա խայտառակություն է»,-ասված է գրառման մեջ:
Օգոստոսի 3-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՔԾ պետը հայտարարել էր, որ, իր կարծիքով, վերաքննիչ դատարանը պետք է մերժի փաստաբանների վերաքննիչ բողոքը Քոչարյանին կալանավորելու դեմ։
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, խոսելով ներկայացված մեղադրնքի մասն, ասել է, որ Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել ՍԴ նախկին անդամի վրա: Խաչատրյանը հիշեցրել է «Վիկիլիքսի» հրապարակումը2008-ի ընտրություններից հետո ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի վրա ճնշումների մասին․ նա հայտարարել էր, որ ճնումը եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից՝ որպեսզի նա կայացնի Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում։