Զբոսաշրջության ոլորտում 2018-ի առաջին կիսամյակում 12% աճ գրանցվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստում ՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե արդյոք զբոսաշրջության աճ լինելու է 2018-ին:
«Կիսամյակի կտրվածքով արդեն մոտ 12% աճ ունենք և սպասում ենք շատ ավելի մեծ հնարավորությունների, հատկապես, աշնանը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ բավական հետաքրքիր է թե գաստրոտուրիզմը, թե էթնոտուրիզմը, թե էկոտուրիզմը։
Ընթերցեք նաև.«ԱԻՖ». Հայաստանը՝ Կովկասի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը