Չպարզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգում է: Aysor.am-ի փոխանցմամբ. այս լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
«Այս ուղղությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները: Օրերս այդ հարցին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետը: Մենք շարունակում ենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները մեր քաղաքացուն անվտանգ և որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնելու համար», - ասել է Աննա Նաղդալյանը:
Հուլիսի 15-ին Ադրբեջանում է հայտնվել ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը (1984 թ.):