18 օգոստոսի 2018 - 14:15 AMT
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը մահացել է

Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Քոֆի Անանը, հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Անանը զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը 1997-2006 թվականներին։

Նա 2001 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։