20 օգոստոսի 2018 - 12:17 AMT
Օգոստոսի 22-ին կբացվի չինարենի դպրոցը

Օգոստոսի 22-ին հ տեղի կունենա«Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի բացումը, հայտնում է ՀՀ ԿԳՆ մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը:

Բացումից անմիջապես հետո դպրոցի հոգաբարձուների խորհուրդը կհրավիրի իր առաջին նիստը, որտեղ էլ որոշում կընդունեն ընդունելության մասին և հաշված օրերի ընթացքում կկատարվի ընդունելությունը, որի մասին հավելյալ կտեղեկացվի նախարարության ֆեյսբուքյան էջում և «Կոնֆուցիոս» ինստիտուտի միջոցով:

Հայաստանում չինարենի մասնագիտացված դպրոցի կառուցման մասին որոշումն ընդունվել էր 2014-ի հոկտեմբերին: Շինարարական ծախսերը հոգացել է չինական կողմը՝ կատարելով մոտ $11 մլն-ի ներդրում: