12 մայիսի 2008 - 17:20 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել հունիսին
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Ստրասբուրգում քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի առաջին հանդիպման հնարավորությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, երկրների նախագահների հանդիպումը միանգամայն իրական է:

Ավելի վաղ ասվել էր, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կարող է անցնել բացառապես միջազգային գագաթնաժողովների շրջանակներում: Հունիսի 6-8-ին Սանքտ Պետերբուրգում կանցնի 12-րդ Միջազգային էներգետիկ համաժողովը եւ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի ընթացքում կարող է տեղի ունենալ նախագահների հանդիպումը: «Սակայն դեռեւս ոչ մի որոշակի բան չի կարելի ասել»,-ընդգծել է Բալայանը: