Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում են:
Հանրային ռադիոյի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
Նա այլ մանրամասներ չի հայտնել։
Ֆիլիպը Բելգիայի 7-րդ թագավորն է, նա գահ է բարձրացել 2013 թվականի հուլիսի 21-ին։