22 օգոստոսի 2018 - 13:57 AMT
Փաշինյանը՝ Քոչարյանի մասին․ Հարցրեք ժողովրդի կարծիքը, բայց դժվար թե լսածը եթեր հեռարձակեք

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն մի սցենար է, որն ուղղակի չի կարող լինել։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, ինչպես է նա վերաբերվում Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը։

«Ինչու՞ եք ինձ հարցնում։ Դուրս եկեք փողոց ու մարդկանց հարցրեք, տեսեք՝ ոնց են վերաբերվում․․․Այդ կապակցությամբ որոշում կայացնողը ժողովուրդն է, չնայած չեմ կարծում, որ այն ինչ կլսեք, արժանի կլինի եթեր հեռարձակել», - ասել է նա։

Անդրադառնալով Քոչարյանի կողմից ՀՀ արտաքին ու տնտեսական քաղաքականության քննադատությանը, Փաշինյանն ասել է, որ մարդիկ կան, ովքեր արտաքին քաղաքականություն ասելով հասկանում են ՀՀ-ն ձախողումների տանելը։ «Մենք նույն ճանապարհով չենք պատրաստվում գնալ», - նշել է Փաշինյանը։