Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անդրադառնալով Պրեմիեր լիգայի երկրորդ մրցափուլում «Չելսիի» հետ խաղում «Արսենալի» պատությանը և երկրպագուների՝ ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմիրիին ուղղված քննադատություններին, ասել է, որ «միայն հիմարներն են մի խաղով հետևություններ անում», գրել է beIN Sports կայքը:
«Միայն հիմարները կարող են քննադատել թիմին, որը դեռևս մեկ հանդիպում է ունեցել առաջնության ընթացքում: Մարդիկ կարող են քննադատել մեզ միայն մեկ տարի անց, առաջնության վերջում, երբ տեսնեն՝ ինչ ենք մենք նվաճել», - ասել է Մխիթարյանը՝ հավելելով, որ ակումբի գլխավոր մարզչին ժամանակ է պետք տալ:
Նա համոզված է, որ ակումբն առաջընթաց է ապրելու՝ լավ արդյուքներ ցույց տալով:
Անգլիայի պրեմիեր լիգայի 2-րդ մրցափուլում «Չելսին» 3-2 հաշվով հաղթել է «Արսենալին»: