23 օգոստոսի 2018 - 16:43 AMT
«Հայոց արծիվները» կուսակցություն է դարձել

«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել է որպես կուսակցություն:

Այն վերանվանվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»:

Կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը Թավշյա հեղափոխությունից հետո հրաժարվել էր ՀՀԿ անդամատոմսից, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից: