12 մայիսի 2008 - 19:43 AMT
Սխալմամբ Նախիջեւանում հայտնված Հայաստանի քաղաքացիները կվերադարձվեն հայրենիք
Սխալմամբ Նախիջեւանում հայտնված Հայաստանի քաղաքացիները կվերադարձվեն հայրենիք համապատասխան աշխատանքից հետո: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է վերադարձվեին հայրենիք մեկ շաբաթ առաջ, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն ասել է թե «հարկավոր է համապատասխան աշխատանք կատարել» եւ հետաձգել է փոխանցումը: Օհանյանը կարծիք է հայտնել, որ այս անգամ վերադարձը չի հետաձգվի:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին ՀՀ չորս քաղաքացիներ` Վանիկ Զմբոյանը Գավառից, Արտյոմ Զոհրաբյանը, Կարեն Թորոսյանն ու Աղասի Ենոքյանը Նորագյուղ ավանից մեկնել են Խաչիկ գյուղը, իրենց բանակում ծառայող ընկերոջը տեսակցության: Տուն վերադառնալիս, նրան մոլորվել են, եւ հավանաբար, հայտնվել են Նախիջեւանում: Մինչդեռ, ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածել, թե «Ադրբեջանում ձերբակալվել են հայ հատուկ ջոկատայիններ, որոնք սադրանք էին ծրագրում»: