29 օգոստոսի 2018 - 17:00 AMT
Ռոնալդուն խնդրել է «Յուվենտուսին» գնել «Ռեալի» պաշտպան Մարսելոյին

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խնդրել է թիմի ղեկավարությանը ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոյին:

Պորտուգալացին և նրա գործակալը հուսով են, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «թագավորական ակումբը» հրաժեշտ կտա Մարսելոյին մոտ 50 մլն եվրոյի դիմաց: Ռոնալդուն ցանկանում է օգտվել այն հանգամանքից, որ մադրիդյան ակումբի պաշտպանի և գլխավոր մարզչի միջև տարաձայնություններ են առաջացել, գրում է Lenta.ru-ն Don Balon-ի վրա հղումով:

Նշվում է նաև, որ տրանսֆերը կարող էր արդեն ամռանն իրականություն դառնալ, սակայն թուրինցիները չցանկացան խախտել ֆինանսական fair play-ի կանոնները: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր հերթին մտադիր չէ վաճառել 30-ամյա բրազիլացի պաշտպանին և հուսով է, որ Մարսելոն շուտով լավագույն ֆիզիկական մարզավիճակում կլինի: Transfermarkt-ը ֆուտբոլիստին 60 մլն եվրո է գնահատում:

Մարսելոն «Ռեալի» հետ պայմանագիր է կնքել 2007-ին: Մադրիդյան ակումբում իր կարիերայի ընթացքում նա 4 անգամ Իսպանիայի չեմպիոն է դարձել և Չեմպիոնների լիգայի հաղթող: