1 սեպտեմբերի 2018 - 15:49 AMT
Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Ռուսաստանը կշարունակի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ավարտին:

«Մենք նաև կարծիքներ ենք փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների, մանսավորապես, անշուշտ, ղարաբաղյան հակամարտության շուրջ: Որպես Միսկի խմբի համանախագահ Ռուսաստանը կշարունակի աջակցել այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սոչիում կայացած հանդիպմանն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթն ու շնորհակալություն հայտնել Ալիևին այցի համար: