3 սեպտեմբերի 2018 - 17:29 AMT
Գեղարդի վանք տանող ճանապարհը բաց է

Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում ճանապարհի վրա կախված վտանգավոր ժայռաբեկորը վնասազերծված է։ Ճանապարհն արդեն երկկողմանի անվտանգ երթևեկելի է, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Ճանապարհահատվածը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցներն այժմ հեռացնում են կողնակներին և ճանապարհամերձ հատվածներում կուտակված թափվածքները։