6 սեպտեմբերի 2018 - 11:45 AMT
ԱՄՆ բժիշկներն անվճար կվիրահատեն արցախցիներին

ԱՄՆ-ից Արցախ ժամանած բարձրակարգ բժիշկների խումբն «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անվճար հիմունքներով հետազոտություններ և վիրահատություններ կիրականացնի: Այդ մասին հայտարարել է Արցախի առողջապահության նախարարությունը, հայտնում է Արցախպրեսը:

Բժիշկներն Արցախ կայցելեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ամերիկյան առաջատար Adventist Health Glendale բժշկական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 4-ը:

ԱՄՆ-ից ժամանած բժիշկ մասնագետների կողմից կիրականացվի ընդհանուր և անոթային վիրաբուժական, ակնաբուժական (կատարակտ), վնասվածքային օրթոպեդիկ, ինվազիվ նյարդային (պարանոցի անոթներ), ինվազիվ սրտաբանական միջամտություններ, ծնկան հոդի էնդոպրոթեզավորում, ծնկան հոդի և ուսային հոդի արթրոսկոպիա, էնդոսկոպիա և կոլոնոսկոպիա, ինչպես նաև գինեկոլոգիական վիրահատություններ:

Մինչ վիրահատությունները պետք է հետազոտությունները նախապես իրականացնել:

2017-ին ֆրանսիական «Հայ-մեդ» կազմակերպության օրթոպեդ Մկրտիչ Կարապետյանը Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացրել է անվճար ընդունելություն, խորհրդատվություն, ինչպես նաև կատարել վիրահատություններ: