7 սեպտեմբերի 2018 - 15:55 AMT
ՃՏՊ-ի արդյունքում ժավելի սպիրտը լցվել է Արփա գետը. Ջրի օգտագործումն արգելվել է

Սեպտեմբերի 6-ին Վայք քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել ժավելի սպիրտ տեղափոխող բեռնատար մեքենա, որի հետևանքով ժավելի սպիրտը թափվել է Արփա գետը, հայտնում է Արենիի համայնքապետարանը:

Նշվում է, որ ժամանակավորապես արգելվում է գետում լողալ, ձուկ որսալ և գետի ջրով կատարել ոռոգում:

Դեպքի և Արփա գետի ջրի օգտագործման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: