ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանն ունի բոլոր լծակները՝ թույլ չտալու Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
«Առնվազն Ղարաբաղի հարցի համապարփակ և ամբողջական, տևական, կյանքով ապացուցված կարգավորումը քանի դեռ տեղի չի ունեցել, կարծում եմ՝ Հայաստանի որևէ քաղաքացի, որևէ կառավարություն այլ կարծիք չի էլ կարող հայտնել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է նաև, որ պետք է շատ հստակ ՀԱՊԿ դաշնակիցների հետ պարզաբանել փոխադարձ պարտավորությունները։
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա, թե ՀԱՊԿ շրջանակում յուրաքանչյուրն ինչ պարտականություններ և ինչ իրավունքներ ունի։ Շատերն այդ հայտարարությունները մեկնաբանում էին որպես հակահապկական, բայց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս նույն հարցը կա նաև նրանց մոտ»,- նշել է ՀՀ վարչապետը: