Սեպտեմբերի 9-ին՝ Քվեարկության միասնական օրը, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու կոչով Ռուսաստանի ամբողջ տարածքում բողոքի ակցիաներ են անցկացվել կենսաթոշակային բարեփոխման դեմ: Ակցիաները գրեթե ոչ մի տեղ արտոնված չէին և ոստիկանները բերման էին ենթարկում հավաքվածներին: Այդ առումով առաջատար էր Սանկտ Պետերբուրգը, որտեղ մոտ 500 մարդ է բերման ենթարկվել: Մոսկվայում ձերբակալությունները քիչ էին, սակայն որոշ վայրերում ոստիկանությունը շատ կոշտ է գործել: Մեկ մասնակցի դեմ քրգործ է հարուցվել, գրում է Meduza-ն:
Ոստիկանները բերման են ենթարկում Մոսկվայում բողոքի ակցիայի մասնակիցներին: Սերգեյ Կարպուխին / Reuters / Scanpix / LETA
Ըստ ճշտված տվյալների, բողոքի ակցիաներում բերման է ենթարկվել 839 մարդ: Միայն Սանկտ Պետերբուրգում 392 մարդ է ձերբակալվել:
Եկատերինբուրգում բերման է ենթարկվել 129 մարդ, Կրասնոդարում՝ 60, Պերմում՝ 48, Մոսկվայում՝ 36:
Եկատերինբուրգ. Լուսանկարը՝ Աննա Մայորովայի / URA.RU / ՏԱՍՍ
Պետերբուրգում բողոքի ակցիան համաձայնեցված էր իշխանությունների հետ, սակայն հանրահավաքից 2 օր առաջ քաղաքապետարանը առաջարկեց հետաձգել այն, և ակցիան համարվեց չարտոնված:
Պետերբուրգ: Լուսանկարը՝ «Բումագա»
Արդյունքում հենց Սանկտ Պետերբուրգում ոստիկաններն ու ՕՄՕՆ-ն առավել կոշտ գործեցին: Ըստ նախնական տվյալների, ձերբակալվել է առնվազն 350 մարդ, այդ թվում՝ անչափահասներ: Նշվում է, որ Պետերբուրգից դեռ ոչ բոլոր տվյալներն են ստացվել:
Ոստիկանը բերման է ենթարկում երեխային Պետերբուրգում: Լուսանկարը՝ Ռոման Պիմենովի /Ինտերպրես/ AP / Scanpix / LETA
Պետերբուրգում ցուցարարների շրջանում թոշակառուները շատ քիչ էին:
Երբ երիտասարդները սկսեցին պարզել պաստառները («Պուտին, ո՞ւր են մեր փողերը», «Թոշակները վճարեք, ոչ թե պալատներ կառուցեք», «Մենք հոգնել ենք Ձեզանից»), ՕՄՕՆ-ականները սկսել են բերման ենթարկել մարդկանց, դուրս քաշելով նրանց ամբոխից և տանելով մոտակայքում կանգնած ավտոբուսների մոտ:
Ոստիկանները երեխային բերման են ենթարկում Պետերբուրգում: Լուսանկարը՝ Վալենտին Եգորշինի:
Ոստիկանության հետ առաջին ուղիղ բախումները սկսվեցին Լենինի հրապարակից ոչ հեռու: Մետրոյի մոտի հարթակից դուրս մղված մարդկանց ամբոխը փորձել է այնտեղից դեպի քաղաքի կենտրոն դուրս գալ՝ նրանց դիմավորել է ՕՄՕՆ-ականների շարքը: Շարասյունը կանգ է առել և սկսել է վանկարկել. «Ոստիկանը ժովորդինն է՝ մի ծառայիր այլանդակներին»: Ի պատասխան ՕՄՕՆ-ը գրոհել է ամբոխին՝ մի քանի հատվածի բաժանելով այն:
Պետերբուրգ. Լուսանկարը՝ Վալենտին Եգորշինի:
Առաջին ձերբակալվածները ՌԴ դրոշներով մարդիկ էին՝ եռագույնները առգրավում էին, իսկ մարդկանց կոպտորեն տանում դեպի ավտոբուսներ: «Մի՛ ծեծեք մարդկանց»,-բղավում էին ուսանողները: ՕՄՕՆ-ից նաև ծխանռնակներ նետեցին: Դրանից հետո ցուցարարները նահանջեցին:
Պետերբուրգ. Լուսանկարը՝ Օլգա Մալցևայի / AFP / Scanpix / LETA
Երեկոյան ամբոխին է մոտեցել ոստիկանական ավտոբուսը՝ և մարդիկ սկսել են ինքնկամ մտնել, կարծես դրանով ևս բողոք արտահայտելով: Ոստիկանները լուռ կանգնած էին, ոմանք ժպտում էին: Ավտոբուսը լցվեց, մոտեցավ ևս մեկը, հետո՝ ևս 2 հատ: Ըստ «ՕՎԴ-Ինֆո»-ի, սեպտեմբերի 9-ի 20:30-ի դրությամբ Պետերբուրգում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 354 ցուցարար:
«Ավտոբուսներով մարդկանց ո՞ւր են տանելու»,-հարցրել է «Մեդուզայի» թղթակիցը ոստիկաններից մեկին: «Իսկ, ի՞նչ է, այնտեղ մարդի՞կ են»,-եղել է պատասխանը:
Բողոքի ակցիաներ անցել նաև Պերմում, Նովոսիբիրսկում, Սամարայում, Վորոնեժում և ՌԴ այլ քաղաքներում: Այդ քաղաքներում ևս եղել են բերման ենթարկվածներ և իրավապահները ուժ են կիրառել:
Նովոսիբիրսկ. Լուսանկարը՝ Վալերի Տիտիևսկի / Կոմերսանտ
Մոսկվայում հանրահավաքին է եկել Լիբերալ Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Նա եկել էր Պուշկինի հրապարակ, որտեղ հավաքվել էին մարդիկ, և խորհուրդ տվել ցուցարարներին կուսակցություն ստեղծել: Նա վիճաբանության է բռնվել ակցիայի մասնակիցներից մեկի հետ. «Դո՛ւ էիր գոռում՝ Կորիր այստեղից: Արի այստեղ: Վախկոտ»: Ասելով այս ամենը Ժիրինովսկին ցուցարարին գետին է տապալել և փորձել է ծեծել: Քաղաքական գործիչը նաև այլ ցուցարարների վրա է հարձակվել, կոշիկներն է նետել...հետո հեռացել է:
Մոսկվա. Լուսանկարը՝ Յուրի Կոչետկովի / EPA / Scanpix / LETA
Պուշկինի հուշարձանի մոտ երիտասարդներ են հավաքվել «Քաղաքացիական պաշտպանություն» շապիկներով, «Ծնվեցի, դիմացա և մահացա» պաստառներով: Բացականչում էին. «Պուտինը գողացել է մեր կենսաթոշակները», «Սեչինին՝ բանտ»:
Թոշակառուները քիչ էին: Տարեց կանայք նախատինք էին հասցեագրում ՌԴ նախագահ Պուտինին և ասում էին, որ հրապարակ են դուրս եկել «հանուն երեխաների և թոռների»:
Մոսկվա. Լուսանկարը՝ Վիտալի Քավթարաձեի «Մեդուզայի» համար: