23 մայիսի 2008 - 13:15 AMT
Հայտնի դարձան Եվրատեսիլ 2008 մրցույթի եզրափակիչի բոլոր մասնակիցները
Նախօրեին Բելգրադում տեղի ունեցավ Եվրատեսիլ 2008 միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Այդպիսով, մրցույթի եզրափակիչ փուլին կմասնակցեն Ռուսաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Բոսնիայի եւ Հերցոգովինայի, Ֆինլանդիայի, Իսրայելի, Ադրբեջանի, Հայաստանի, Լեհաստանի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Ալբանիայի, Իսլանդիայի, Վրաստանի, Դանիայի, Շվեդիայի, Լատվիայի, Թուրքիայի եւ Պորտուգալիայի ներկայացուցիչները, ինչպես նաեւ այն երկրները որոնք ինքնաբերաբար եզրափակիչում են` Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Սերբիան: «Եվրատեսիլի» եզրափակիչը տեղի կունենա շաբաթ օրը, մայիսի 24-ին:

Ըստ սերբ բուքմեքերների, ողջ մրցույթի ֆավորիտը Դիմա Բիլանն է` դրույքները նրա հաղթանակի համար ընդունվում են 3,2 գործակիցով: Եկրորդը տեղը կիսում են Սերբիան եւ Հայաստանը 6,0 գործակիցով: