ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։
ՀՖՖ հաղորդմամբ, որոշումն ընդունվել է ՀՖՖ հիմնադիր ժողովի ընթացքում։
Նորընտիր գործկոմի առաջին նիստում ՀՖՖ նախագահի առաջարկով Գործկոմի անդամները հաստատեցին ՀՖՖ Գործկոմի անդամներ Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ առաջին փոխնախագահի, իսկ Արմեն Նիկողոսյանին՝ երկրորդ փոխնախագահի պաշտոններում:
ՀՖՖ Գործկոմի անդամ Արմեն Մելիքբեկյանը նաև ժամանակավոր կատարելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պարտականությունները: