Հոկտեմբերի 9-ին սրտի կաթվածից մահացել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ «Միայնակ Գայլը»՝ Արայիկ Խանդոյանը, հայտնել է խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նա կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով: Միայն 2 տարի անց դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը և փոխել Խանդոյանի խափանման միջոց կալանքը:
Խանդոյանը Արցախյան պատերազմի մասնակից է, ազատամարտիկ, պարգևատրվել է Արցախի և ՀՀ «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից հրաժարվել էր՝ ի նշան Հայաստանի նախկին իշխանությունների վարած քաղաքականության: