4 հունիսի 2008 - 16:58 AMT
SPLC. Թուրքիան պատմությունը վերագրելու ողորմելի փորձեր է ձեռնարկում, այդպիսով արդարացնելով Հայոց ցեղասպանության մեջ մեղավոր անձանց
«Թուրքիայի կառավարության կողմից մի շարք ամերիկացի գիտնականների ֆինանսավորումը հանդիսանում է Հայոց ցեղասպանության մերժման ակտիվ արշավի մի մասը, որը հաջողությունների է հասել ԱՄՆ Կոնգրեսում եւ Սպիտակ Տանը»,- ասվում է Southern Poverty Law Centre-ի Թուրքիայի վերաբերյալ զեկույցում: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին SPLC-ում, զեկույցում նշվում է, որ, չնայած փաստաթղթերի մեծաքանակությանը եւ ականատեսների հուշերին` հայերի զանգվածային սպանությունների մասին, որոնք իրականացվել են Օսմանյան Կայսրության կողմից 1915-1918 թվականներին, ժամանակակից Թուրքիան ֆինանսավորում է լոբբիստական կազմակերպությունները ու ամերիկյան գիտնականների միությունները, որոնցից շատերը կամ հերքում են կամ արդարացում են հայերի սպանությունը: Ցեղասպանության հետազոտությամբ զբաղվող գիտնականները ընդունում են, որ հայերի զանգվածային սպանությունը իրող ցեղասպանություն էր:
«Այն, ինչը մենք հիմա տեսնում ենք, հանդիսանում է պատմությունը վերագրելու ողորմելի փորձ զանգվածային սպանությունները իրականացրած հանցագործներին արդարացնելու նպատակով: Ես որեւէ տարբերություն չեմ տեսնում այս գործողությունների եւ Հոլոքոստի փաստի հերքման միջեւ ֆաշիսների կողմից, ովքեր հայտարարում էին, որ որեւէ համակենտրոնացման ճամբար չի եղել Օսվենցիմում եւ Տրեբլինկում»,- հայտարարել է Southern Poverty Law Centre-ի զեկույցի խմբագիր Մարկ Պոտոկը:
Մարկ Պոտոկի զեկույցում մանրամասնորեն ներկայացվում է, որ 2007 թվականի մարտին Մասաչուսեցի քաղաքագիտության պրոֆեսոր Գյունտեր Լեվին հայտարարել է Հարվարդի համալսարանում, որ Օսմանյան Թուրքիային կարելի է մեղադրել անկարգությունների մեջ, սակայն ոչ ցեղասպանության իրագործման: